Հանուն Հայաստանի Հանրապետության երդվում եմ՝
ԱԺ մանդատիս համար չտեսնելու տալ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի ցանկացած ապօրինի, հանցագործ, պետության շահերին հակասող քայլ: Հանուն Հայաստանի Հանրապետության ամեն գնով պահել մանդատս:
Նիկոլը առ այսօր կա երկու պատճառով.
1. Նա ոչ թե իշխանություն է, այլ իշխանություն է աշխատում։
2. Ընդդիմության բավական մեծ մաս ոչ թե ընդդիմություն է, այլ ընդդիմություն է աշխատում։
Փոստատարը վաղվա քվեարկության հիշեցման թերթիկներն էր բերել: Անբնական հաստ տրցակ էր: Միանգամից մտքովս հազար բան անցավ՝ մեր տան վրա էլ են հնդիկ գրանցել...
Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին:
Վրաստանը քանի՞ տարի է, որ գնում է Եվրոպա։
Աբխազիան ու Հարավային Օսիայի կորուստը դեռ թողնենք մի կողմ, դա չտեսնելու տանք։
Ու՞ր է հասել Եվրոպայի ճամփեքին:
Իրանի նախագահի այցը Ադրբեջան օրերս մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, մանավանդ որ, բարեկամ երկրի առաջնորդը Բաքվում սիրո խոսքեր հնչեցրեց մեր թշնամու մասին։
Իրանի նախագահ Փեզեշքիանը կրկին շնորհավորեց Ադրբեջանին Արցախը գրավելու համար, ապա պայմանագրեր կնքեց տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում...